Մահացել է Դանիայի հավաքականի նախկին մարզիչ Ռիչարդ Նիլսենը
76 տարեկան հասակում կյանքից հեռացել է Դանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ռիչարդ Նիլսենը, ում գլխավորությամբ Դանիայի հավաքականը 1992 թվականին սենսացիոն կերպով Եվրոպայի չեմպիոն դարձավ:
Նիլսենը երկար ժամանակ անօգուտ կերպով պայքարում էր գլխուղեղի քաղցկեղի դեմ: Դանիացի մասնագետը իր ֆուտբոլային կարիերան ավարտել էր 1967 թվականին և անմիջապես անցել էր մարզչական գործունեության: Նիլսենը աշխատել էր մի քանի դանիական ակումբներում, ինչպես նաև գլխավորել էր Իսպայելի և Ֆինլադնաիյի ընտրանիները: