211652_close_icon
views-count1119 դիտում article-date 15:00 15-02-2014

Լիբիայի բանտից ավելի քան 90 կալանավոր է փախուստի դիմել

Լիբիայի Զլիտեն քաղաքից ավելի քան 90 բանտարկյալ է փախել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Ուրբաթ բանտի անվտանգությունն ապահովում էին 4 ոստիկան։ Կալանավորները խնդրել են բժիշկ կանչել։ Դարպասների բացման ժամանակ պահպանության աշխատակիցների վրա զինված հարձակում է իրականացվել։ Ըստ ստացված տեղեկությունների, հաջողվել է 21 կալանավոր ետ բերել բանտ, որոնցից երկուսը հրազենի վնասվածք են ստացել։

Նմանատիպ նյութեր