211652_close_icon
views-count1755 դիտում article-date 16:58 15-02-2014

Մոսկվայում 1,5 տարեկան աղջիկն ընկնելով 9֊րդ հարկից ողջ է մնացել

Մոսկվայի մանկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է հոսպիտալացվել 1,5 տարեկան աղջիկ, ով ընկել է շենքի 9֊րդ հարկից։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ոստիկանության աղբյուրին։ Ըստ գործակալության հաղորդման, դեպքը տեղի է ունեցել Տուրիստկի փողոցի բազմահարկ շենքերից մեկում։ Աղջիկն 1,7 ամսական է։ Հայտնի է, որ ընկնելուց առաջ նա պատուհանագոգին կատվի հետ խաղալիս է եղել։ Նրա վիճակը բժիշկները ծանր են գնահատում։ Դեպքի վայրում ոստիկաններ են աշխատում, որոնք պարզում են միջադեպի պատճառները։

Նմանատիպ նյութեր