Հարավային Կորեայի ափերը ողողվել են նավթով
Այսօր Հարավային Կորեայի Պուսան ծովափնյա շրջանում տեղի է ունեցել նավթի արտահոսք:
Լիբերիայի դրոշի ներքո նավթ փոխադրող տանկերը բախվել է բեռնատար նավին, որի հետևանքով առաջացած ճեղքից նավթը սկսել է արտահոսել:
Վթարի մասշտաբը դեռևս հայտնի չէ, սակայն ենթադրվում է, որ տանկերի վրա եղել է մոտ 1,5 տոննա նավթ: