1435 դիտում
00:53 16-02-2014
«Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո»`6:0. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն հյուրընկալեց նախավերջին տեղում ընթացող «Ռայո Վալեկանո»-ին: «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց հյուրերի ջախջախիչ պարտությամբ: Կատալոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ևս մեկական ևս մեկական անգամ աչքի ընկան Ադրիանոն, Սանչեսը, Պեդրոն և Նեյմարը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո իր վերադարձը նշանավորեց խփած գեղեցիկ գնդակով:
Հերթական հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն վաստակեց 60 միավոր և գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ շարունակում է ընթանալ առաջատարի դերում: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը այս տուրում 3:0 հաշվով պարտության մատնեց «Վալյադոլիդ»-ին: 60 միավոր կարող է վաստակել նաև Մադրիդի «Ռեալ»-ը, որը 24-րդ տուրի իր հանդիպում անցկացնելու է վաղը: Անչելոտտիի սաները կմրցեն «Խետաֆե»-ի հետ:
«Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո»`5:0
Գոլեր` Ադրիանո 2', Մեսսի 37', 68', Սանչես 53', Պեդրո 56', Նեյմար 89'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2437 դիտում
02:54 17-01-2014
«Խետաֆե» - «Բարսելոնա»` 0:2. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
2425 դիտում
22:11 05-04-2014
«Բարսելոնա» - «Բետիս»` 3:1. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
2633 դիտում
07:58 25-08-2014
«Բարսելոնա» - «Էլչե»`3:0. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ
Այս բաժնից
1855 դիտում
19:12 13-10-2024
Հայաստան - Հյուսիսային Մակեդոնիա․ մեկնարկային կազմեր
1750 դիտում
16:23 13-10-2024
ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի ամենափորձառու ֆուտբոլիստների ցանկը
1435 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը