211652_close_icon
views-count5300 դիտում article-date 14:54 16-02-2014

Չինաստանը` Հայաստանով դեպի Եվրոպա. վերականգնում է «Մետաքսի ճանապարհ»-ը. տեսանյութ

Նոր «Մետաքսի ճանապարհ»-ը ռեինկարնացիա է ապրելու և անցնելու է նաև Հայաստանով: Չինաստանն ուզում է վերականգնել երբեմնի հզոր տնտեսական ուղին և համալրել նոր անդամներով: Այն սկսվելու է Չինաստանի արևմուտքից, անցնելու է Ռուսաստանով, Կովկասի ու Մերձավոր արևելքի որոշ երկրներով ու հասնելու է Եվրոպա: Հայաստանը այս ճանապահին է և կարող է դառնալ նոր տնտեսական ճանապարհի մի մասը: Չինաստանի կոմկուսի միջազգային կապերի պատասխանատու` Չժոու Լին, այս մասին ասում է ուրախությամբ: Նոր Մետաքսի ճանապարհը հնարավորություն կտա ստեղծել համատեղ տնտեսական գոտի` կաշխուժացնի առևտուրը և առևտրաշրջանառության ծավալը: Հայաստանը հնարավորություն կունենա մեծացնել արտահանման ծավալը: Չժոու Լիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է` Հանրապետական կուսակցության հետ գործակցությունը սերտացնելու նպատակով: Հանդիպումներին քննարկվել են նաև միջպետական հարցեր: Չժոու Լին ընդգծում է` Հայաստանը մեծ հեռանկար ունի: Հումանիտար ու տարածքային մակարդակներում, հայ-չինական հարաբերություններում արդեն ձեռքբերումներ կան: Հայաստանում բացվելու է Չինաստանից դուրս ամենամեծ չինական դպրոցը: Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22674]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր