211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:25 17-02-2014

Կական և Սապատան կարող են բաց թողնել «Ատլետիկո»-ի հետ խաղը

«Միլան»-ի հիմնական կազմի երկու խաղացողներ կարող են բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ կայանալիք հանդիպումը: Խոսքը գնում է պաշտպան Կրիստիան Սապատայի և կիսապաշտպան Կակայի մասին: Սապատան վնասվածք է ստացել թիմի մարզումներից մեկի ժամանակ, իսկ Կական վնասվածք է ստացել Իտալիայի առաջնության շրջանակում «Բոլոնիա»-ի հետ կայացած խաղի ժամանակ: «Միլան»-ի գլխավոր մարզիչ Կլարենս Զեդորֆը հայտարարել է, որ խաղացողները բուժզննում կանցնեն իսպանական թիմի հետ կայանալիք խաղից առաջ և միայն դրանից հետո նրանց մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի:

Նմանատիպ նյութեր