«Բավարիա»-ն ավելի ուժեղ է դարձել. Օզիլ
«Արսենալ»-ի կիսապաշտպան Մեսուտ Օզիլը խոստովանել է, որ անհաբերությամբ սպասում է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բավարիա»-ի հետ կայանալիք հանդիպմանը:
« Ես շատ եմ հարգում «Բավարիա»-ին: Նրանք այժմ ավելի ուժեղ են, քան նախորդ տարի, բայց մենք մտադիր չենք մտածել միայն պաշտպանության մասին: Ֆուտբոլում ամեն ինչ հնարավոր է: Ես շատ եմ սիրում նման դիմակայություններ»,-ասել է Օզիլը: