211652_close_icon
views-count1199 դիտում article-date 16:33 17-02-2014

ԱՄՆ պետքարտուղարը ՌԴ֊ին կոչ է արել չաջակցել Բաշար Ասադի վարչակարգին

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին հորդորել է Ռուսաստանին չաջակցել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վարչակարգին և ակտիվ մասնակցել հակամարտության լուծմանը։ Այս մասին հայտնում է France-Presse գործակալությունը: Նշենք, որ նա Սիրիայի կառավարությանը մեղադրել է սիրիական երկկողմ բանակցությունների անցկացմանը խոչընդոտելու մեջ։ Հիշեցնենք, որ «Ժնև֊2» համաժողովի բանակցությունների 2֊րդ փուլը նույնպես ավարտվել է առանց որևիցե արդյունքի։

Նմանատիպ նյութեր