1215 դիտում
10:48 18-02-2014
Ինովացիոն գաղափարների ճամբար-մրցույթ. հրավիրում է U!com-ը
U!com ընկերությունը՝ կարևորելով ինովացիոն գաղափարների կիրառությունը առօրյա կյանքում, կազմակերպում է ճամբար՝ Ծաղկաձոր քաղաքում, ներգրավելով երիտասարդ ծրագրավորողների, դիզայներների և հետաքրքիր գաղափար ունեցողների: Եթե ունեք հետաքրքիր գաղափարներ, վերցրեք Ձեր համակարգիչը, հագնվեք շատ տաք և եկեք միասին իրագործելու գաղափարները 2500 մ բարձրության վրա:
Ժամկետները-փետրվարի 20-ին ժամը 8:00-ից մինչև 21:00:
Վայրը` ք. Ծաղկաձոր (ճոպանուղու 2-րդ մակարդակ):
Նպատակը` առաջարկվող նախագծերը կամ ծրագրերը պետք է ուղղված լինեն Ծաղկաձորում զբոսաշրջության զարգացմանը: Գաղափարները կարող են ներկայացվել տարբեր օպերացիոն համակարգերով՝
• iPhone ծրագրային լուծումներ կամ խաղեր
• Android ծրագրային լուծումներ կամ խաղեր
• Windows ծրագրային լուծումներ կամ խաղեր, ինչպես նաև հետաքրքիր լուծումներ կայքի միջոցով:
Մասնակիցները կարող են ներկայանալ թիմերով. յուրաքանչյուր թիմում մինչև 5 հոգի: Մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել Ձեր թիմի մասին ինֆորմացիա՝ լրացնելով կից հայտը: Հայտը ուղարկել [email protected] : Ինչպես նաև ծրագրավորելու և այլ գործողություններ անելու համար մի՛ մոռացեք վերցնել Ձեր համակարգիչը: Ինտերնետ WiFi կապն առկա է:
Փետրվարի 20-ին մասնակիցները կարող են զարգացնել գաղափարներ տեղում կամ շարունակել աշխատել արդեն մշակված նյութի վրա: Մրցույթի վերջում քննարկվելու են կոնցեպտուալ նախագծեր, որոնք հետագայում կթարմացվեն և կսատնան ավարտուն տեսք:
Տեղափոխման և սննդի ծախսերը հոգում է Ucom ընկերությունը:
Ինչպես նաև սահմնավում են մրցանակներ՝
1-ին տեղ 400.000 ՀՀ դրամ
2-րդ տեղ 250.000 ՀՀ դրամ
3-րդ տեղ 150.000 ՀՀ դրամ
Նմանատիպ նյութեր
4239 դիտում
22:00 25-01-2017
«Զորացրվող մեր քաղաքացին պետք է լինի շատ ավելի կրթված». ՊՆ վարչական համալիրում անցկացվել է «Գաղափարների մրցույթ»
3369 դիտում
09:34 06-06-2017
Կարեն Կարապետյանը նպաստում է երիտասարդների համախմբմանը, ինքնադրսևորմանն ու գաղափարների իրագործմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
829 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
934 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
670 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին