8496 դիտում
19:31 18-02-2014
Արարատի մարզում Էլեկտրացանցի պետի տեղակալը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, իսկ մեկ այլ վարորդ էլ դեպքի վայրում վրաերթի է ենթարկել նրան
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնի Արարատի քննչական բաժանամունքում նյութեր են նախապատարաստվում երեկ` փետրվարի 17-ին, Արարատի մարզում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ ժամը 19:30-ի սահմաններում Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 49-ամյա Ասատուր Խաչատրյանը իր կողմից վարած Volkswagen Passat մակնիշի 88 CC 833 համարանիշի ավտոմեքենայով Վեդի- Վանաշեն ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, Վեդի քաղաքի սկզբնամասում վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչ 84-ամյա Հայկ Մկրտչյանին: Վերջինս տեղում մահացել է և մինչ դեպքի վայր կժամաներ ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, հիվանդանոց է տեղափոխվում Volkswagen Passat-ի վարորդ Ա. Խաչատրյանը:
Դեպքի վայր ժամանած Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերտարվ խումբը` Արարատի ոստիկանապետ Սևան Քոչարյանի գլխավորությամբ, պարզում են, որ Ա. Խաչատրյանը վրաերթի վայրում վրաերթի է ենթարկվել Շաղափ գյուղի բնակիչ 55-ամյա Գագիկ Մանուկյանի կողմից վարած ВАЗ 2106 մակնիշի 25 ՍՏ 981 համարանիշի ավտոմեքնայով:
Վրաերթի ենթարկելուց հետո Գ. Մանուկյանը Ա. Խաչատրյանին տեղափոխել է Վեդիի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով մահվան ելքով վրաերթ կատարած, իսկ հետո վրաերթի ենթարկված Ա . Խաչատրյանը աշխատում է Հայաստանի Էլեկտրացանցեր ՓԲԸ-ի «Արաքս» մասնաճյուղի Արարատի Էլեկտրացանցի պետի իրացման գծով տեղակալ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+