211652_close_icon
views-count1332 դիտում article-date 11:56 19-02-2014

Երիտթուրքերից մինչև օրս շարունակվում է հայերի ոչնչացման քաղաքականությունը. Ահմեդ Թյուրք

Թուրքիայում բնակվող ազգությամբ քուրդ քաղաքական գործիչ Ահմեթ Թյուրքը խորհրդարանական ընդդիմության մաս կազմող քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ-BDP) կողմից Մարդին քաղաքում առաջադրվել է որպես թեկնածու մարտի 30-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1267]Ermenihaber.am-[/url]ի փոխանցմամբ՝ «ANF» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Ահմեթ Թյուրքը նշել է, որ Մարդինում հաղթանակ տանելը ավելին է, քան զուտ ՏԻՄ ընտրություններում հաջողության հասնելը: Ըստ նրա` դա համաքրդական կարևորության ընտրություն է և հաղթանակի դեպքում պետք է իրագործվի քրդերի բանտարկյալ առաջնորդ Աբդուլլահ Օջալանի` Մարդինի հետ կապված ակնկալիքները: «Սա սոսկ ՏԻՄ ընտրություն չէ. Մենք մեր քվեներով պետք է ամրապնդենք Օջալանի ձեռքերը: Մարդինը Մերձավոր Արևելքի մայրաքաղաքն է լինելու: Մենք Մարդինը դարձնելու են Մերձավորարևելյան բոլոր ժողովուրդների բարքերն ու կրոններն արտացոլող քաղաք»,- ասել է Թյուրքը: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=7&cur_news=1267]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր