211652_close_icon
views-count1131 դիտում article-date 11:48 19-02-2014

Կիևի բախումների ժամանակ լրագրող է զոհվել

Կիևի Անկախության հրապարակում ընթացող անկարգությունների ժամանակ հրազենի կրակոցից մահացել է «Вести» ուկրաինական թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը։ Այս մասին Facebook֊ի էջում հայտնել է «Медична варта» բժշկական կազմակերպությունը։ Այդ տվյալը հաստատել է նաև պարբերականի գլխավոր խմբագիրը։ Ըստ նրա տվյալների, զոհված լրագրողն իր կոլեգաների հետ տաքսիով աշխատանքից տուն է վերադարձել, երբ անհայտ անձինք հարձակվել են մեքենայի վրա․ նրանց դուրս հանելով մեքենայից, սկսել են ծեծել։ 2 մարդ վնասվածքներ են ստացել, իսկ որովայնի շրջանում հրազենից վիրավոր լրագրողը հիվանդանոցի ճանապարհին մահացել է։ Այս մասին փոխանցում է Interfax-ը։ Նշենք, որ 1 օրվա ընթացքում Կիևի բախումների ժամանակ ավելի քան 20 մարդ է զոհվել։ Ըստ ոստիկանության տվյալների, մահացել է 9 իրավապահ։

Նմանատիպ նյութեր