Պայթյունների և կրակոցների պատճառով Հոմսում դադարեցվել է բնակչության տարհանումը
Սիրիայի Հոմս քաղաքում դադարեցվել է խաղաղ բնակիչների տարհանման հումանիտար գործաողությունները, որի պատճառը վերսկսված պայթյուններն ու կրակոցներն են։ Այս մասին հայտարարել է գավառի նահանգապետ Թալյալ ալ Բարազին։
«Մեզ հաջողվել է տարհանել 11 խաղաղ բնակչի, սակայն գործընթացի շարունակմանը խանգարել են պայթյուններն ու կրակոցները»,֊ ապստամբներին մեղադրելով ասել է նահանգապետը։
Ըստ ալ Բարազիի խոսքերի, այս անգամ տարհանման գործընթացը ՄԱԿ֊ի հետ համաձայնեցված չէր։