1538 դիտում
18:35 19-02-2014
Նախարար Թադևոսյանը ամփոփել է քաղաքաշինության ոլորտի արդյունքները
<<2013 թվականին պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվել են շուրջ 6 800.0 մլն դրամի շինարարական և նախագծման աշխատանքներ, ավարտին են հասցվել հիմնանորոգված 14 օբյեկտներ և ավարտին են հասցվել 19 օբյեկտների ընթացիկ շինարարական աշխատանքները>>,- տեղեկացրեց ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը փետրվարի 19-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Նախարար Սամվել Թադևոսյանը հիմնականում կարևորեց կառուցապատման թույլատվությունների էլեկտրոնային համակարգի ներդրումը, որը կնպաստի կառուցապատման ընթացակարգերի կանոնակարգմանը և պարզեցմանը, գործարար միջավայրի բարելավմանը, կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը: Քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման գործընթացները կատարելագործելու նպատակով` կավտոմատացվի ներդրված <<Մեկ պատուհան>> համակարգի ողջ գործընթացը, կմշակվի համակարգչային մոդելը, գծագրերի վերբեռնումը, անհրաժեշտ բոլոր թույլատվությունների ստացումն ու փաստաթղթերի տրամադրումը:
Ի դեպ, գործարար միջավայրի բարելավման միջոցառումներին անդրադառնալիս պարոն Թադևոսյանն առանձնացրեց <<Լիցենզավորման մասին>> ՀՀ օրենքում փոփոխություների կատարման հանգամանքը, որն արդեն հավանության է արժանացել ՀՀ կառավարության կողմից: Օրենքի փոփոխությունը միտված է մասնավոր սեկտորի կողմից անհատական բնակարանաշինության և գյուղատնտեսական արտադրության` հատկապես փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության օբյեկտների շինարարության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծմանը` հնարավորինս պարզեցնելով կառուցապատման գործընթացը: <<Անձամբ ես` այս փոփոխությունը շատ եմ կարևորում, քանի որ դրա շնորհիվ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման ենթակա գործունեության ցանկից հանվել են մի շարք օբյեկտների շինարարության և դրանց նկատմամբ իրականացվող տեխնիկական հսկողության իրականացումը՝ դրանք համարելով չլիցենզավորված գործունեություն>>,-ընդգել է Սամվել Թադևոսյանը։
Այդ օբյեկտներն են գյուղական բնակավայրերում կառուցվող
• 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող բնակելի տները
• 150 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող օժանդակ շինությունները
• 1000 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող ջերմոցները
• 500 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող գյուղատնտեսական արտադրական նշանակության շինությունները
• 100 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող հասարակական նշանակության շինությունները։
Նախարար Սամվել Թադևոսյանը տեղեկացրեց նաև, որ կիրառության մեջ է բնակելի տների շուրջ 40 օրինակելի նախագծեր, այժմ էլ նախատեսվում է գործողության մեջ դնել գյուղատնտեսական արտադրության ՓՄՁ (պահեստների, գյուղմթերքների վերամշակման արտադրամասերի, ջերմատների, չորանոցների) օրինակելի նախագծերի միասնական ալբոմ – կատալոգը, որի ներդրման միջոցով կառուցման համար չի պահանջվի
նախագծման առաջադրանք
նախագծային փաստաթղթերի պատվիրում
փորձաքննություն
իսկ շինարարության թույլտվությունը կտրամադրվի եռօրյա ժամկետում։
Արդյունքում` կառուցապատողը կխնայի զգալի միջոցներ և ժամանակ, ինչն իր հերթին կնպաստի հանրապետությունում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումային գործընթացի խթանմանը, միաժամանակ հանդիսանալով երկարաժամկետ տնտեսական աճի կարևոր գրավական։
Նա առանձնացրեց նաև սոցիալական բնակարանային ֆոնդի ձևավորման ռազմավարական ծրագիրը, որով նախատեսվում է կարգավորել սեփական բնակելի տարածություն չունեցող, սոցիալապես անապահով ընտանիքներին, որոնք տարբեր պատճառներով հայտնվել են անօթևանի կարգավիճակում (տեխնածին ու բնական աղետների և ոչ աղետների հետևանքով):
Տեղեկացնենք, նաև որ հատուկ նշանակություն տալով հանրապետությունում կրթական, մշակութային և մարզական օբյեկտների հիմնանորոգման ու կառուցման խնդիրներին, քաղաքաշինության նախարարությունը որդեգրել է շինարարական ծրագրերի իրագործան նոր ռազմավարական սկզբունքներ: Մշակված նոր ռազմավարությամբ շինօբյեկտներում հիմնանորոգման խնդիրները փոխարինվելու են.
• ավելի մեծածավալ և առավել հուսալի միջոցառումներով, որոնք հետագայում կապահովեն սեյսմիկ անվտանգության նվազագույն պահանջները
• ավարտին հասցնել տարիներ շարունակ ձգվող օբյեկտների շինաշխատանքները:
2013 թվականին այս մոտեցմամբ շինարարական աշխատանքները ավարտվել են 14 օբյեկտնեում, 2014 թվականին նախատեսվում է նույն սկզբունքով ավարտել 20 օբյեկտների շինաշխատանքները:
Հաջորդ կարևորագույն ռազմավարական խնդիրը, որ ներկայացրեց պարոն Թադևոսյանը, օբյեկտների ընտրության առաջնահերթության հարցն է: Հաշվի առնելով հանրապետության տարածքային համաչափ զարգացման սկզբունքը`
• կազմվել են <<Առաջնահերթ հիմնանորոգման, կառուցման և արդիականացման ենթակա կրթական, մշակութային և մարզական օբյեկտների ցանկերը>>
• այդ ցանկերում ներառվել են 514 կրթական, 358 մշակութային և 63 մարզական օբյեկտների վերաբերյալ տեղեկություններ, տրվել են շինարարական աշխատանքների տեսակների, ծավալների և ֆինանսական միջոցների խոշորացված գնահատականները
• ցանկերում ընդգրկված օբյեկտների գերակշիռ մասը գնահատվել է վնասվածության 2 - 3-րդ աստիճանով, ուստի ողջ համալիրը դասակարգվել է որպես վերակառուցման ենթակա՝ սեյսմազինվածության մակարդակի բարձրացմամբ:
2013 թվականի ընթացքում մշակվել են թվով 36 համայնքների գլխավոր հատակագծերի նախագծեր, որից 8 համայնքների նոր գլխավոր հատակագծերի և 11 գլխավոր հատակագծերի փոփոխությունների նախագծեր հաստատվել են համայնքների ավագանիների կողմից: Ընդհանուր առմամբ, հանրապետության 49 քաղաքային համայնքներից հաստատված գլխավոր հատակագծեր ունեն 42-ը, իսկ 866 գյուղական համայնքներից` միայն 30-ը:
Քաղաքաշինական պետական տեսչությունը 2013 թվականին իրականացրել է 778 ստուգում, որի արդյունքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ նշանակել է շուրջ 52 մլն դրամի տուգանք, հայտնաբերվել են 39 ինքնակամ շինության դեպքեր, ինչպես նաև ուսումնասիրություններ են կատարվել նախարարության <<Թեժ գծով>> ստացված շուրջ 50 հեռախոսազանգերի հետքերով:
Ներկայում, քաղաքաշինության բնագավառում գործում են մոտ 2366 կազմակերպություններ, որոնք ունեն 2545 լիցենզիաներ: 2013 թվականին 12 լիցենզավորման նիստերի ընթացքում տրամադրվել են 242 լիցենզիաներ: Պետական բյուջե մուտք է եղել 290 մլն դրամի տարեկան պետական տուրք: 2013 թ. հաշվետվությունների ուսումնասիրման արդյունքում և պետական տուրքի չվճարման հիմնավորմամբ կասեցվել է շուրւջ 1030 լիցենզիա:
Անդրադառնալով շինարարության ցուցանիշների նվազման խնդրին` նախարար Թադևոսյանը հայտարարեց,-<<Այսօր մեր խնդիրն է հնարավորինս մեղմել շինարարության ոլորտի տնտեսական նվազման միտումը>>: Ըստ նրա` 2008 թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո շինարարության ոլորտում նվազում է արձանագրվել ոչ միայն Հայաստանում, այլ ԱՊՀ երկրներում, զարգացած ու զարգացող երկրներում:
<<Այս ուղղությամբ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են տարբեր գերատեսչություններից մասնագետներ: Պատրասում ենք փաթեթ, որում ներկայացված են հետագա միջոցառումների ցանկը: Առաջիկայում այն կներկայացվի>>,- ասաց նախարարը:
Նա տեղեկացրեց, որ 2013-ին բնակչության կողմից իրականացված շինարարության ոլորտում արձանագրվել է 12,4 տոկոս աճ: Ս. Թադևոսյանի խոսքով շինարարության ոլորտում այս տարի կանխատեսում են 4-5 տոկոս աճ:
2013 թվականի գերակա խնդիրներից նախարար Սամվել Թադևոսյանն առանձնացրեց Հանրապետության շենք - շինությունների տեխնիկական տվյալների բազայի ստեղծման գործընթացը: Այդ նպատակով 2013 թվականին գույքագրման եղանակով հավաքագրվել, վերլուծվել, մշակվել և համակարգչային ծրագիր են մուտքագրվել 2000 բնակելի և հասարակական նշանակության շենքերի վերաբերյալ անձնագրային տեխնիկական տվյալներ: Սկսած 2012 թվականից ընդհանուր առմամբ համակարգչային ծրագիր են մուտքագրվել 3520 շենքերի վերաբերյալ տվյալներ: Տվյալներն ափոփվել և ներկայացվել են կառավարություն: ՀՀ կառավարության 2013 թ. ապրիլի 4-ի որոշմամբ մեկնարկել է շինարարական առաջնահերթ նորմերի մշակումը: Ստեղծված աշխատանքային խումբը քննարկումների արդյունքում` ցանկում ընդգրկած շուրջ 80 շինարարական նորմերից առավել առաջնահերթ է համարել 8 շինարարական նորմերի մշակումը: Այս տարի նախատեսվում է մշակել 9 շինարարական նորմեր: Այս 2 գերակա խնդիրների լուծումը շարունակական գործընթաց է, ուստի երկու խնդիրներն էլ 2014 թվականին ևս ՀՀ կառավարության կողմից հաստատվել են որպես ոլորտի գերակա խնդիր:
Նմանատիպ նյութեր
1745 դիտում
08:52 14-03-2014
ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը գտնվում է «Նաիրի» բ/կ-ում․ Ժողովուրդ
949 դիտում
18:26 13-05-2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր
1186 դիտում
17:19 14-03-2023
Վարդան Թադևոսյանը նշանակվել է Արցախի առողջապահության նախարար
Այս բաժնից
889 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1321 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
787 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch