211652_close_icon
views-count3117 դիտում article-date 09:01 20-02-2014

Հայ աստղերն իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Օրերս Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնում ակցիա է անցկացվել Ավետ Բարսեղյանի և Ռիտա Սարգսյանի համահեղինակությամբ գրված «Արև ենք միասին» երգի տեսահոլովակում նկարահանված աստղերի մասնակցությամբ։ Հեռուստատեսությամբ ցուցադրվեց, թե ինչպես են Ա. Բարսեղյանն ու մյուս աստղերն արյուն հանձնում կենտրոնում բուժվող քաղցկեղով հիվանդ երեխաների համար, այսինքն՝ սեփական օրինակով էին փորձում կոտրել անտարբերությունը և հանրության ուշադրությունը սևեռել ուրիշի ցավի նկատմամբ։ Բնականաբար, սա նաև լավ գովազդ էր՝ «սրտացավ» աստղերի վարկանիշը բարձրացնող, նրանց նկատմամբ երկրպագուների սերն ուժեղացնող։ Սակայն, ըստ հիվանդանոցի մեր աղբյուրի, պարզվում է, աստղերը ձևեր են թափել և իրականում ոչ մի արյուն էլ չեն հանձնել, իսկ բուժքույրերն ուղղակի բեմադրել են Սոֆի Մխեյանի, Մկոյի, Էմմիի, Ավետ Բարսեղյանի, Նազենի Հովհաննիսյանի և մյուսների «արյան հանձնումը»։ Բուժքույրերին հանձնարարված է եղել բինտով փաթաթել «աստղիկների» թևերը և ասեղի մուտքի, նաև արյուն քաշելու իմիտացիա անել, իսկ տղամարդիկ շատ քիչ են հանձնել՝ ճիշտ այնքան, որքան քաշում են երեխաների մատից՝ արյան անալիզ տալու համար»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր