211652_close_icon
views-count1357 դիտում article-date 09:56 20-02-2014

Նախարարությունները Գյումրի տեղափոխելու ծրագիրն աշխատող տարբերակ է․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Վերջերս սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանն իր ղեկավարած նախարարությունը Գյումրի տեղափոխելու վարչապետի ծրագրի կապակցությամբ մեր թերթի հետ զրույցում ասել էր. «Օդի մեջ խոսակցություն է, աշխատող չի»։ Սակայն Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը մեզ հետ զրույցում պնդեց ճիշտ հակառակը. «Ինձ հետ օդի մեջ խոսակցություն չի եղել, լուրջ խոսակցություն էր, ավելի շատ կապված է մշակույթի նախարարության հետ, քան սպորտի, դրանից հետո ես սպասում եմ։ Գործնական քայլն էլ այն է, որ տեղեր ենք նայել, էսօր ընթացքի մեջ է, դա փակված թեմա չէ»։ Ինչ վերաբերում է աշխատող լինել-չլինելուն, նշեց. «Աշխատող տարբերակ է։ Ինչքան մարդ՝ այդքան կարծիք, Գյումրին փոխվելու է, շատ օգուտ է տալու, աշխարհում կա էդ մեծ քաղաքների բեռնաթափման պրակտիկան, իմ կարծիքով, ճիշտ է դա»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր