211652_close_icon
views-count12232 դիտում article-date 12:49 20-02-2014

Կանանց ծեծկռտուք՝ Չարենց փողոցի վրա գտնվող «Ակապելլա» կարաոկե ակումբում

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում հետաքննություն է սկսվել փետրվարի 19-ին Չարենցի փողոցի թիվ 1 հասցեում գործող «Ակապելլա» կարաոկե ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 06:00-ի սահմաններում, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները օպերատիվ տեղեկություններ են ստանում, որ նշված ակումբում կանանց միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Ոստիկանները կարճ ժամանակում մոտենում են նշված ակումբին, որտեղ պարզում են, որ Երևան քաղաքի Սունդուկյան փողոցի բնակիչ, 28-ամյա Աելիտա Միքայելյանը, Վանաձոր քաղաքի բնակիչ, 24-ամյա Միլենա Եղիազարյանը և Ուկրաինայի քաղաքացի, 37-ամյա Եվգենիա Գորյաևան տուրուդմփոց են սարքել: Վերջիններս տեղափոխվում են ոստիկանության Մարաշի բաժանմունք, որտեղ Եվ. Գորյաևան հայտնել է, որ Ա. Միքայելյանն ու Մ. Եղիազարյանը ծեծի են ենթարկել իրեն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Եվ. Գորյաևան աշխատում է «Սենատոր» կազինոյում՝ որպես ադմինիստրատոր: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր