6903 դիտում
13:20 20-02-2014
«Կալիդորում» մա՞րդ պետք է ծեծենք, ի՞նչ պետք է անենք, որ խանգարի. «Շմայսը»` ԱԺ-ի տեսախցիկների մասին
ԱԺ-ում տեսախցիկների տեղադրումը ում ձեռք չի տալիս, նշանակում է, որ ինքը մաքուր չի: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը` Շմայսը:
«Ես ոչ մի բանով վախենալու բան չունեմ: Տեսախցիկ լինի կամ չգիտեմ ինչ: Հասկանու՞մ եք՝ դա Ազգային Ժողով ա: Ի՞նչ ա նշանակում՝ ինչ-որ մի բանից խուսափենք: Ես չեմ խուսափում, ինձ չի խանգարում, ասեմ ճիշտը՝ իմանաք»,- հիմնավորեց Առաքել Մովսիսյանը:
Հարցին, թե ինչ են կարծում՝ կգտնվե՞ն պատգամավորներ, որոնց տեսախցիկի առկայությունը կխանգարի, ասաց. «Ինչի՞ պետք է խանգարի, կարա՞ք ինձ բացատրեք: Կալիդորում մա՞րդ պետք է ծեծենք, ի՞նչ պետք է անենք, որ խանգարի: Դա դրված է անվտանգության համար, որ ցանկացած քայլ նկարահանվի: Ի՞նչ իմանաս, ինչ է կատարվում ԱԺ-ում: Չե՞ք տեսնում՝ քաղաքում մարդիկ են սպանվում, տեսախցիկ չկա, որ բացահայտվի, թե ով է սպանել: Դրա համար ամեն ինչ պետք է տեսանելի լինի: Ես էլ էն մարդն եմ, որ ուզում եմ՝ դաշտը բաց լինի, տեսանելի: Թող մաքուր լինեն ու չխուսափեն»:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1306 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
781 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch
658 դիտում
09:31 25-12-2024
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ․ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է