211652_close_icon
views-count757 դիտում article-date 15:59 20-02-2014

Արագածոտնի մարզում 6 փաստաբաններ չունեն գրասենյակներ

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը այսօր՝ փետրվարի 20-ին, հանդիպել է Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին: Արա Զոհրաբյանի այցելության նպատակը Արագածոտնի մարզպետի հետ մարզի փաստաբանների վիճակի բարելավման խնդիրը քննարկելն էր: Փաստաբանների պալատի նախագահի խոսքով, մարզում կան 12 փաստաբաններ, որոնցից ընդհանուր հաշվով 6-ը չունեն գրասենյակներ: ՙ Այսօր մեր խնդիրն է մարզերում ուժեղացնել փաստաբանների կարգավիճակը և եթե մարզպետարանը օգնի մեզ այդ հարցում, մեր փաստաբանները ամսական մեկ անգամ մարզի բնակիչների համար կկազմակերպեն անվճար իրավաբանական խորհրդատվություն՚,-նշել է Արա Զոհրաբյանը: Ըստ նախագահ Զոհրաբյանի տարածքը տրամադրելու դեպքում Փաստաբանների պալատը հանձն կառնի լուծել տեխնիկական հագեցվածության հարցը և վերանորոգման աշխատանքները: Մարզպետ Սարգիս Սահակյանն ողջունել է Փաստաբանների պալատի նախագահի առաջարկությունը, խոստացել է նաև անձնական ներդրում ունենալ այս հարցում և հանձնարարել մարզպետարանի աշխատակազմի ղեկավարին տարբերակներ գտնել փաստաբաններին տարածքներ տրամադրելու ուղղությամբ, որտեղ նրանք կիրականացնեն իրենց մասնագիտական գործունեությունը: Հանդիպման մասնակցել են Փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Մելանյա Առուստմյանը, նախագահի խորհրդականներ Իրինա Փիլոյանը, Զինավոր Մեղրյանը և Փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր