211652_close_icon
views-count851 դիտում article-date 18:46 20-02-2014

ՀՀ գյուղատնտեսությունյան նախարարն այցելել է Արմավիրի մարզ

Շարունակվում են ՀՀ գյուղատնտեսության նախարարի մարզային այցելությունները: Այսօր նա Արմավիրի մարզում էր: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ նախարարը նախ եղել է Գեղակերտ համայնքում գտնվող ելակի թաղանթապատ ցանքերում, ծանոթացել մշակության պայմաններին, զրուցել գյուղացիների հետ: Համայնքը հիմնակում զբաղվում է ելակագործությամբ, արդյունքներից հողագործները գոհ են: Իրացման խնդիրներ նույնպես չունեն: Այս տարվա եղանակային պայմանները նույնպես բարձր բերքի երաշիք են տալիս: Իսկ Սերյոժա Առաքելյանի դաշտում ասօր մշակվող բերքը շուկա կհանվի արդեն ապրիլի 20- ին: Գյուղացիների հետ զրույցի ընթացքում նախարարն անդրադարձել է պետական աջակցության ծրագրերին, նշել, որ հանրապետության նախագահի հանձնարարությամբ այս տարի նույնպես մատչելի գներով գյուղացիական տնտեսությունները կստանան սերմացու, պարարտանյութ և դիզելային վառելիք: Շարունակվում է նաև ցածր տոկոսադրույքներով գյուղացիներին վարկավորելու քաղաքականությունը: Այս ամենը, ըստ նախարարի, հնարավոր են դարձնում գերազանցել գյուղատնտեսության զարգացման նախորդ տարվա բարձր ցուցանիշները: Օրվա երկրորդ կեսին նախարարը մասնակցել է մարզխորհրդի նիստին, խոսել հանրապետության գյուղատնտեսության զարգացման հեռանկարների և դրանցից բխող մարզային խնդիրների մասին, այնուհետև լավ աշխատանքի համար մեդալներ ու շնորհակալագրեր հանձնել մարզի գյուղատնտեսության մի շարք առաջավոր աշխատողների:

Նմանատիպ նյութեր