3019 դիտում
20:35 20-02-2014
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանը հրաժարվեց արդարադատության հացից և ջրից
SHAMSHYAN.com-ին է դիմել Արթիկ ՔԿՀ-ի դատապարտյալ Արտակ Հակոբյանի կինը` կարինե Հակոբյանը, ով հայտնեց, որ «այսօր` փետրվարի 20-ին, ամուսինս դիմումներ է ուղարկել ՀՀ Նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին և Արդարադատության նախարարին: Դիմումներում մասնավորապես նշելով, որ 20.02.0014 թ.-ից օրինական կարգով հրաժարվում է արդարադատության հացից, ջրից և դատապարտյալներին հասանելիք բոլոր ծառայություններից: Այս ամենը պայմանավորված է նրանով, որ համակարգով նրա հանդեպ թշնամութոյւն են անում: Առաջիկայում Ամուսինս` Ա Հակոբյանը կհանդիպի լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ, ավելի մանրամասն կլուսաբանի այս հարցի շուրջ:
Նման տեեքստի գրավոր դիմումներ է ուղարկել ամուսինս:
Նա նաև Արդարադատության նախարար Թովմասյանին հրավիրել է արդարադատության շրջանակներում իր հետ կատարվող անօրինականությունների դեմ բանավեճի: Ես` Կարինե Հակոբյանս դիմում եմ ուղարկել Հայաստանի նախագահին խնդրելով և հայտնելով նրան, որ Ամուսնուս նկատմամբ թշնամութոյւն են անում` վաղաժամկետ չազատելով պատժից: Արդարադատության որոշ աշխատակիցներ մեր բնակարանը վաճառել տվեցին իբրև ամուսնուս պատժից վաղաժամկետ ազատելու նպատակով, սակայն գումարները յուրացրեցին: Բողոքարկեցինք և անհերքելի փաստերի հիման վրա կալանավորվեց Նուբարաշեն ՔԿՀ-ի պետի տեղակալը: Եվ այս տարվա հունվարի 30-ին նա դատապարտվեց 8 տարի ազատազրկման:
Այժմ համակարգով իրենց կաշառակեր կոլեգայի համար ամուսնուս նկատմամբ թշնամություն են անում: տարբեր սպառնալիքներ նրա նակատմամբ: Արթիկ ՔԿՀ-ում սպառնացել են սնունդը թույնել: Այժմ գործի առթիվ ՀՀ ՀՔԾ –ի հատկապես կարևորագույն գործերով քրեական գործ է հարուցվել: Ամուսինս ստիպված հրաժարվել է Արդարադատության նացից, ջրից:
Հարգելի ՍերժՍարգսյան, այսքան չի կարող շարունակվել Արդարադատությունում անօրինականությունները: Հասարակությունից ժամանակավոր մեկուսացված մարդուն ողջ ողջ թաղում են: Ամուսինս դատապարտվել է 4 տար 8 ամիս ժամկետով, 4 տարի պատիժը կրել է: Դիմում և խնդրում եմ Ձեր անմիջական միջամտությունը, որպեսզի վերջ դրվի այս անօրինականություններին: Ամուսնուս բան պատահելու դեպքում շատ շատերն են արդարադատության համակարգից կանգնելու են պատասխանատվության առջև»,-ասվում է դատապարտյալ Ա. Հակոբյանի կնոջ նամակում:
Նմանատիպ նյութեր
5896 դիտում
19:44 21-02-2014
Արդարդատության հացից և ջրից հրաժարված դատապարտյալի վիճակն օրհասական է
Այս բաժնից
616 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
688 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
736 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից