211652_close_icon
views-count1451 դիտում article-date 15:42 21-02-2014

Հայտնի է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի՝ Իրան կատարելիք այցի օրը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը 2-օրյա այցով Իրան կժամանի մարտի 9-ին: Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարարի տեղակալ Աբբաս Արաղչին: Նախօրեին Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ք. Էշթոնը ծրագրում է Իրան այցելել մինչև այս շաբաթվա վերջը: Մինչ այդ Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպությունն իր հերթական զեկույցում նշել է, որ Իրանը վերջին 4 տարիներին առաջին անգամ զգալիորեն կրճատել է բարձր մակարդակի ուրանի հարստացումը: Սպասվում է, որ «վեցյակը» և Իրանը կավարտեն իրանական միջուկային ծրագրի կարգավորման շուրջ տարվող բանակցությունները մինչև իրանական տարվա վերջ (2014 թվականի մարտի 21):

Նմանատիպ նյութեր