211652_close_icon
views-count1773 դիտում article-date 19:04 21-02-2014

Բակո Սահակյանն ընդունել է հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին: Նախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը: Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը:

Նմանատիպ նյութեր