211652_close_icon
views-count1291 դիտում article-date 11:09 22-02-2014

Թայլանդում ցույցի ժամանակ պայթյուն է որոտացել․ կան տուժածներ

Թայլանդի մայրաքաղաքում ընթացող բողոքի ցույցի ժամանակ պայթյուն է գրանցվել, որի հետևանքով ավելի քան 6 մարդ է տուժել։ Հակակառավարական բողոքի ակցիայի անցկացման ընթացքում անհայտ անձինք ընդդիմադիրների ուղղությամբ նռնակ են նետել։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Նշենք, որ պայթյունը որոտացել է ընդդիմադիր առաջնորդ Սուտեպ Թաուգսուբանի ելույթի տարածքի մոտակայքում։ Նա դատապարդել է հարձակումը և կոչ արել ցույցերի անցկացման ժամանակ ուժեղացնել անվտանգության միջոցները։ Միջադեպի պատճառները պարզելու համար ոստիկանությունում հետաքննություն է ընթանում։

Նմանատիպ նյութեր