211652_close_icon
views-count1566 դիտում article-date 13:16 22-02-2014

Արքայազն Հարիի զուգընկերուհին թագավորական պալատ ազատ ելումուտի իրավունք է ձեռք բերել

Մեր Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա զուգընկերուհու՝ 24-ամյա Քրեսիդա Բոնասի հարաբերությունները շարունակում են զարգանալ: Բանն այն է, որ աղջիկն արդեն թույլտվություն է ստացել Քենսինգտոնյան պալատ մտնելու: Արքայազնը անվտանգության ծառայության աշխատակիցներին իրազեկել է, որ իր ընկերուհին ցանկացաց պահին կարող է մտնել պալատ: «Քրեսիդան վերջին շաբաթների ընթացքում գրեթե ամեն գիշեր մնում է Հարիի մոտ»,-ասել է թագավորական ընտանիքին մոտ յանգնած աղբյուրներից մեկը: Զույգն իրար հետ շփվում է 2012 թվականից:

Նմանատիպ նյութեր