211652_close_icon
views-count26981 դիտում article-date 17:24 22-02-2014

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ, թե ինչպես էր Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները տեղում մահացել էին

[b]SHAMSHYAN.com[/b]-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ, թե ինչպես է փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցված քրեական գործի նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել էր փետրվարի 19-ին Երևանում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով BMW-ի մահացած վարորդի և 2 ուղևորների ինքնությունը: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, պարզվել էր, որ վարորդը եղել էր Երևան քաղաքի Մոլդովական 29/4 շենքի բնակիչ, 41-ամյա Արթուր Բալաբեկյանը, ում վիրավոր վիճակում ավտոմեքենայից դուրս էր բերել ԱՌ Դելիկատես ՍՊԸ-ում ծառայություն կատարող Պանտերա անվտանգության աշխատակից Ալբերդ Խոցանյանը, ով փորձել էր նաև օգնություն ցուցաբերել վիրավորին, իսկ ուղևորները եղել էին Նոր Նորք վարչական շրջանի Ուսումնական ավան 5-րդ մասնաշենքում հաշվառված, սակայն փաստացի Նոր Նորքի 1-ին զանգվածի Ջուղայի 5-րդ շենքի բնակիչ 33-ամյա Ջանիբեկ Սարգսյանը և Դավիթ Անհաղթ 7-րդ շենքում հաշվառված, սակայն փաստացի Երևան քաղաքի Մառի 2-րդ շենքի բնակիչ 43-ամյա Հրայր Ղարիբյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր Նոր Նորք վարչական շրջանի 4-րդ զանգվածում գտնվող Սարգիս Ասյալամզյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում` որպես փոխտնօրեն: Ինչպես ավելի վաղ վթարի վայրից հայտնել էր Գ. Շամշյանը, փետրվարի 19-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:30-ի սահմաններում BMW մակնիշի 13 AP 003 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դավիթ Բեկի պողոտայում՝ «Մեծ Անիվ» խանութի հարևանությամբ, դուրս էր եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել շինության պատին և հայտնվել ճանապարհի մեջտեղում: Վթարի հետևանքով վարորդն ու 2 ուղևորները տեղում մահացել էին: Մահացածների դիերը ավտոմեքենայից ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ փրկարարական ջոկատի աշխատակիցները հրշեջ-փրկարարների հետ 2 ժամից ավելի հատուկ տեխնիկայի գործադրմամբ էին կարողացել դուրս բերել: Վթարի վայր էին ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, ով իրավիճակի մասին հեռախոսով տեղեկություններ էր հաղորդում ՀՀ ՃՈ պետ Արսեն Գալստյանին: Վթարի վայր էին ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանը և ավագ քննիչ Արթուր Գասոյանը: Տեղում ծառայություն էր կատարել նաև ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը: Օպերատիվ քննչական խումբը ավտոմեքենայում հայտնաբերել էր Երևան քաղաքի Մոլդովական 29/4 շենքի բնակիչ, 41-ամյա Արթուր Բալաբեկյանի անվամբ անձնագիր և Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի բնակիչ, 36-ամյա Հարություն Սարգսյանի անվամբ նշված ավտոմեքենայի տեխնիկական անձնագիրը: Փաստի առթիվ ավագ քննիչ Արթուր Գասոյանի կողմից հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհային երթևկության և տրասնսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ) հատկանիշներով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր