211652_close_icon
views-count1824 դիտում article-date 21:09 22-02-2014

Յուլյա Տիմոշենկոն լքել է հիվանդանոցը. նա ազատ է. տեսանյութ

Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն լքել է Խարկովի «Ուկրզալիզնիցի» հիվանդանոցը, որտեղ բուժում էր ստանում:Տիմոշենկոյին հիվանդանոցից դուրս գալիս ողջույններով դիմավորել են նրա կողմնակիցները: Հաղորդվում է, որ նա ուղևորվել է օդանավակայան՝ Կիև մեկնելու համար: Հիշեցնենք, որ ժամեր առաջ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավորները կողմ են քվեարկել երկրում նախագահական արտահերթ ընտրությունների անցկացնելու առաջարկին: Ընտրությունների օր է նշանակվել մայիսի 25-ը: Որոշման մեջ նշվում է, որ Վիկտոր Յանուկովիչի՝ Ուկրաինայի նախագահի իր պարտականություններից ոչ սահմանադրորեն հրաժարվելու հետ կապված, խորհրդարանը հարկադրված է նախագահական նոր ընտրություններ նշանակել: Նախագծին կողմ է քվեարկել 328 պատգամավոր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր