211652_close_icon
views-count1625 դիտում article-date 21:33 25-02-2014

Նեյմարը կդառնա Մունդիալ-2014-ի սուպերաստղերից մեկը. Ռոնալդո

Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ռոնալդոն ենթադրում է, որ 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ Նեյմարը ունակ է իր հետևից տանել Բրազիլիայի հավաքականին: « Նեյմարը հիանալի աշխարհի առաջնություն կանցկացնի: «Բարսելոնա»-ում նա ներկայումս հանդիսանում է Մեսսիի օգնականը, բայց հավաքականում նա կարող է ցուցադրել իր ունակությունները: Եթե Բրազիլիայի հավաքականը դուրս գա աշխարհի առաջնության եզրափակիչ, ապա Նեյմարը կարող է դառնալ մրցաշարի գլխավոր աստղերից մեկը»,-ասել է Ռոնալդոն:

Նմանատիպ նյութեր