211652_close_icon
views-count1219 դիտում article-date 17:19 25-02-2014

Կմեկնարկի ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող «Փաստարկ» ծրագիրը

Փետրվարի 26-ին՝ ժամը 13:00-ին, «Էրեբունի պլազայի» «Էրեբունի» դահլիճում տեղի կունենա ՀՀ արտաքին քաղաքականությանը վերաբերվող «Փաստարկ» ծրագրի բացումը: Ծրագրի կազմակերպիչն է ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը: «Փաստարկը» երկարաժամկետ ծրագիր է, որի շրջանակներում նախատեսվում է ձևավորել ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ փաստարկների մեծ բազա: Առաջին միջոցառմանը կներկայացվի ծրագրի էությունը, ինչպես նաև կանցկացվի ՀՀ արտաքին քաղաքականության վերաբերյալ ինտելետկուալ մրցույթ: Ժյուրիի նախագահն է Պետական կառավարման ակադեմիայի քաղաքական կառավարման և քաղաքական վերլուծության ամբիոնի վարիչ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիամ Մարգարյանը: Ծրագրին ներկա են լինելու ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանը, դասախոսներ, ոլորտով հետաքրքրվող երիտասարդներ և այլն: ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն

Նմանատիպ նյութեր