211652_close_icon
views-count4049 դիտում article-date 21:45 25-02-2014

25-ամյա երիտասարդը բռնություն գործադրելով փախցրել է նախկին ընկերուհուն

25-ամյա Դավիթ Ադամյանը մեղադրվում է նրանում, որ իր նախկին ընկերուհի Ա. Գրիգորյանին ամուսնության նպատակով առևանգելու մասին նախնական համաձայնության գալով Վահան Բդոյանի և այլ անձանց հետ, իրեն պատկանող ավտոմեքենայով գնացել են Ա. Գրիգորյանի կողմից վարձակալած բնակարան, որտեղ բռնություն գործադրելով վերջինիս նկատմամբ, բացահայտ առևանգել են նրան ու նույն ավտոմեքենայով տեղափոխել Վ. Բդոյանին բնակարան, սակայն շենքի բակում հայտնաբերվել են ոստիկանության աշխատակիցների կողմից: Այս մասին SHAMSHYAN.com-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով: Գործը քննվելու է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր