5126 դիտում
08:37 26-02-2014
Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնողների հարցը շուտով կլուծվի նոր համաձայնագրով․ ՀԺ
«Հայկական ժամանակ»֊ը գրում է․ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարություններն առաջիկայում, ամենայն հավանականությամբ. կստորագրեն մի համաձայնագիր, որը դեռևս նախագծային փուլում է: Համաձայնագիրն ունի շատ խոսուն անվանում՝ «ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին», այսպես է կոչվում շրջանառության մեջ դրված համաձայնագրի նախագիծը։
Ճիշտ է, համաձայնագիրն առայժմ նախագծի տարբերակով է ու դեռևս շրջանառվում է տարբեր գերատեսչություններում, բայց կարելի է վստահ լինել, որ այն, ի վերջո, ստորագրվելու է, որովհետև, ըստ մեր տեղեկությունների, համաձայնագրի նախաձեռնությունը Ռուսաստանինն է։ Եվ կարծես թե այս համաձայնագիրը լրացնելու կամ փոխարինելու է գալիս ՌԴ «Համերկրացիներ» կոչվող պետական հայտնի ծրագրին, որը մեր երկրում իրականացվում է այդ պետության միգրացիոն դաշնային ծառայության հայաստանյան ներկայացուցչության կողմից։
Այժմ էլ, ըստ նշված համաձայնագրի նախագծի, օտարերկրյա աշխատողները զբաղեցնելու են այն աշխատատեղերը, որոնք կորոշվեն նախօրոք։ Ընդ որում՝ ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման գործում Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարում։ Համաձայնագրի նախագծի 5-րդ հոդվածում մասնավորապես գրված է. «ՀՀ տեղեկատվական կենտրոններն իրականացնում են ՀՀ քաղաքացիների իրազեկում՝ ՌԴ-ում աշխատանքի տեղավորման հնարավորությունների վերաբերյալ՝ կազմակերպված հավաքագրման կարգի շրջանակներում՝ ռուսական գործատուների դիմումների հիման վրա»։
Ուշագրավ է, որ համաձայնագրի նախագիծը միակողմանի է, և խնդիրը դիտարկվում է Ռուսաստանի տեսանկյունից։ Այստեղ պարբերաբար օգտագործվում է «ներգաղթ» բառը։ ՀՀ քաղաքացիներն, ըստ այդմ, ոչ թե կարտագաղթեն, այլ կներգաղթեն։
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ՌԴ տարածքում ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքացիների կազմակերպված հավաքագրման մասին համաձայնագրի նախագծում սահմանվում է նաև, որ Հայաստանի Հանրապետության ներգաղթի աջակցման կենտրոններն իրականացնում են քաղաքացիների տեղափոխման կազմակերպումը մինչև Ռուսաստանի Դաշնության տարածքում իրենց կողմից ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնելու վայրը և աջակցում են նշված անձանց ՀՀ վերադարձին։
Ընդ որում, օտարերկրյա աշխատողն, ըստ նախագծի, իրավունք ունի ժամանակավոր աշխատանքային գործունեություն իրականացնել միայն այն ռուսական գործատուի մոտ, ով իրեն ներգրավել է կազմակերպված հավաքագրման կարգով։ Իսկ աշխատանքային պայմանագրի դադարեցման, այդ թվում՝ վաղաժամկետ, աշխատանքի թույլտվության գործողության ժամկետը լրանալու կամ այն չեղյալ ճանաչելու դեպքում օտարերկրյա աշխատողը պարտավոր է յոթ աշխատանքային օրվա ընթացքում լքել ՌԴ տարածքը»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1934 դիտում
07:46 06-03-2015
Արտագաղթի ծավալների և արտագնա աշխատանքի մեկնողների թվի մեջ փոփոխություններ չկան. ՀԺ
85181 դիտում
09:34 27-04-2017
Լուրջ խնդիրներ՝ արտագնա աշխատանքի մեկնողների համար. «Ժողովուրդ»
3310 դիտում
17:30 13-08-2020
Մեղմացումները չեն կարող ազդել արտագնա աշխատանքի մեկնողների վրա. պարետատան պարզաբանումը. պարետի մամուլի խոսնակ
Այս բաժնից
889 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
478 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
733 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը