211652_close_icon
views-count1443 դիտում article-date 10:47 26-02-2014

Եվրադատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային և տուգանել 140 հազար եվրոյով

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական անգամ Թուրքիայի Հանրապետությանը մեղավոր ճանաչող դատավճիռ է կայացրել: [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=9&cur_news=417]Ermenihaber.am[/url]-ի փոխանցմամբ՝ Թուրքական պետությունը պարտավորվել է 70.000 եվրո որպես նյութական, նույնքան եվրո էլ որպես բարոյական փոխհատուցում վճարել տուժող կողմ հանդիսացող Քայմազների ընտանիքին: Իսկ ևս 3.000 եվրո Թուրքիան կվճարի կատարված դատական ծախսերի համար: Եվրադատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել 2004 թվականի Մարդին նահանգի Քըզըլթեփե շրջանում տեղի ունեցած բախումների ժամանակ Ահմեթ Քամազի և նրա 12-ամյա որդու` Ուղուր Քայմազի կյանքի իրավունքի ոտնահարման մեջ: Հոր և որդու սպանությունից հետո տարածված պաշտոնական հաղորդագրության մեջ նշված է եղել, թե թուրք ոստիկանները վնասազերծել են երկու ահաբեկչի: Մանրամասները՝ այստեղ:

Նմանատիպ նյութեր