211652_close_icon
views-count982 դիտում article-date 11:08 26-02-2014

Ճապոնիան սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար կհատկացնի ավելի քան 13 մլն եվրո

Ճապոնիան մտադիր է սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար 13,25 մլն եվրո հատկացնել։ Այս մասին հայտնել է քիմիական զենքի արգելման կազմակերպությունը։ «Հիմնադրամում ներդրված միջոցները ուղղվելու են սիրիական քիմիական զենքի ոչնչացման ծրագրի հետ կապված գործունեության ֆինանսավորմանը»,֊ ասել են կազմակերպությունում։ Քիմիական զենքի արգելման կազմակերպության ղեկավար Ահմեդ Ուզյումջյուն շռայլ ներդրման, աջակցման և համագործակցության համար իր երախտագիտությունն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը։

Նմանատիպ նյութեր