211652_close_icon
views-count1184 դիտում article-date 09:58 27-02-2014

Քննարկվում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը․ ՉԻ

«Չորրորդ իշխանություն»֊ը գրում է․ ««ՉԻ» տեղեկություններով՝ վերջապես հաստատվեց այն, ինչի մասին տևական ժամանակ է խոսում էին նախագահական կուլիսներում: Սերժ Սարգսյանը որոշել է իր իշխանությունը պահել օգտագործելով սահմանադրական փոփոխությունները երկիրը տանելով վարչապետական կառավարման։ Արդեն իսկ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը, «ՉԻ» հավաստի աղբյուրների փոխանցմամբ, քննարկում է վարչապետական կառավարման համակարգը հանրաքվեի դնելու հարցը։ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի մի քանի անդամի՝ Դավիթ Հարությունյանին, գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի, նախագահի օգնական Գեորգի Կուտոյանի և իհարկե արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի վրա է դրված շատ արագ նախապատրաստել հանրաքվեի դրվող փաթեթի այն դրույթները, որոնք նախատեսում են անցումը վարչապետական կառավարման»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր