211652_close_icon
views-count7459 դիտում article-date 17:35 27-02-2014

Խոշոր ավտովթար Արմենակյան փողոցում. Москвич-ը բախվել է էլեկտրական սյանն ու գազի խողովակին և կողաշրջվել. կա վիրավոր

Այսօր՝ փետրվարի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Նորք-Մարաշ 17 փողոցի բնակիչ, 24-ամյա Մովսես Չալիկյանը, վարելով «ԻԺ» մակնիշի 02 ԼՕ 415 համարանիշի ավտոմեքենան, Արմենակյան փողոցի թիվ 153/3 տան դիմաց բախվել է էլեկտրական սյանն ու գազատար խողովակին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենան կողաշրջվել է, իսկ Մ. Չալիկյանը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել մեքենայից, և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել «ՀայՌուսգազարդ»-ի, «Էլ.ցանցեր»-ի և ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: «ՀայՌուսգազարդ»-ի աշխատակիցները ժամակավորապես դադարեցրել են նշված խողովակով անցնող գազի հոսքը, քանի որ բախման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք: Դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Անդրանիկ Փարսադանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվեց Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր