12435 դիտում
12:05 27-02-2014
Ավտովթար Երևանում. փորձում էին հաշվեհարդար տեսնել վարորդի հետ, սակայն, տեսնելով ՃՈ աշխատակիցներին, «գլխավորը» «Ջիպ»-ով դիմեց փախուստի
Այսօր՝ փետրվարի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:20-ի սահմաններում 4-րդ գյուղ տանող ճանապարհի գերեզմանների մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ 27-ամյա Լիանա Ավետիսյանի վարած Mercedes մակնիշի 22 ՍՕ 414 համարանիշի և 25-ամյա Տիգրան Սարգսյանի վարած Վազ 2109 մակնիշի 34 VS 895 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ Mercedes մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի տեսուչներ Առաքելյանն ու Արևշատյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մի քանի երիտասարդներ փորձում էին հաշվեհարդար տեսնել Տ. Սարգսյանի հետ, սակայն ՃՈ տեսուչները կարողացան կարգի հրավիրել նշված անձանց, իսկ նրանցից մեկը, տեսնելով, որ այդ ամենը նկարահանվում է, քթի տակ անհասկանալի բառեր արտահայտելով, «Սասնա» էպոսի «բոզ նապաստակի» նման «գոլդ» համարանիշներով «Ջիպ»-ով դիմեց փախուստի:
Կարճ ժամանակում վթարի վայր են ժամանել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+