Լիցքավորված Lada Kalina. հայտնի են մանրամասները
Երկրորդ սերնդի Lada Kalina-ն մոտ ապագայում կթողարկի սպորտային տարբերակը:
Հայտնի է, որ շուտով շուկայում կհայտնվեն ավելի հզոր շարժիչներով Калина 2-ի հարթակի վրա հիմնված երկու մոդելներ` 120 և 140 ձիաուժ հազորությամբ:
Մոդելներից մեկը գրեթե կրկնում է Lada Granta Sport-ի Light տարբերակը, որը 120 ձիաուժ է ապահովում:
Երկրորդ` լիցքավորված տարբերակը, 140 ձիաուժ հզորություն կունենա, ինչպես նաև 17 դյույմանոց անվասկավառակներ, ավելի հզոր արգելակման համակարգ, ավելի ագրեսիվ արտաքին տեսք:
Լիցքավորված Lada Kalina-ն կցուցադրեն հանրությանը այս տարվա հունիսին:
Նախատեսվում է արտադրել ընդամենը 500 ավտոմեքենա:
Այս մասին հայտնել է ավտոընկերության սպորտային նախագծերի ղեկավար Վլադիսլավ Նեզվանկինը: