1015 դիտում
16:55 27-02-2014
Մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման որակը բարձրացնելու նպատակով նոր պոմպակայաններ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ, համատիրությունների հետ համատեղ,«Երևան Ջուր» ընկերությունը գույքագրում, այնուհետ նաև իրականացնում է հրատապ միջամտություն պահանջող աշխատանքները: Այդ համատեքստում փետրվար ամսին թվով 18 ջրամղիչ նոր պոմպեր են տեղադրվել`45 միլիոն դրամ արժողությամբ: Արդյունքում զգալիորեն բարելավվել է բազմաբնակարան շենքերում բնակվող շուրջ 1500 բաժանորդների, կամ շուրջ 5000 քաղաքացիների ջրամատակարարումը:
Նոր, գերժամանակակից պոմպերի տեղադրումից հետո տվյալ տարածքների բազմաբնակարան շենքերի ջրամատակարարման տևողությունը հասել է 24 ժամի: Այսպիսով, մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերը ջրով ապահովող 365 պոմպերից 320-ն արդեն փոխարինվել են նորերով, ինչը զգալիորեն բարելավել է մատակարարվող ծառայությունների որակը:
Ընդ որում, «Երևան Ջուր» ընկերության մասնագետները փաստում են, որ ժամանակակից ու նաև էներգիա խնայող պոմպակայանները անխափան կգործեն նվազագույնը 6-7 տարի: Իսկ խորհրդային տարիներին տեղադրված ու դեռևս գործող մյուս 45 պոմպերը նորերով կփոխարինվեն 2 տարվա ընթացքում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
2667 դիտում
15:10 05-11-2019
Հիմա Նիկոլը փոխանակ մեր ժողովրդի կյանքի որակը բարձրացնելու, բարձրացրել է միայն իրա ու իրա թայֆայի կյանքի որակը
2322 դիտում
16:55 04-12-2017
Բազմաբնակարան շուրջ 90 շենքերի տանիքներին կտեղադրվեն արևային վահանակներ
1290 դիտում
09:39 02-06-2022
Հայաստանում 100-ից ավելի բազմաբնակարան շենքերի վրա «արևային պանելներ» կտեղադրվեն. «Փաստ»
Այս բաժնից
493 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին
1645 դիտում
19:09 20-12-2024
ՊԵԿ-ը բացահայտել է խմիչքների և ծխախոտային արտադրանքի ապօրինի շրջանառության դեպքեր
532 դիտում
19:05 20-12-2024
Քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի ընթացիկ իրավիճակն ու իրականացման ռազմավարությունը