1906 դիտում
19:12 28-02-2014
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն այս գիշեր կմեկնի Կիև
Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն թվիթերի իր միկրոբլոգում գրել է, որ «Ես փոխեցի իմ օրակարգը: Կիև կմեկնեմ այս գիշեր, որպեսզի Ուկրաինայի վերջին զարգացումների վերաբերյալ բանակցություններ անցկացնեմ տեղի իշխանությունների հետ»:
Հիշեցնենք, որ ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/140228101623/]հայտնել էինք[/url] Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր էր մեկնել Ղրիմ, սակայն նրա այցելության օրը դեռևս հայտնի չէր: Թուրքական ԶԼՄ-երի պնդմամբ՝ Դավութօղլուն Ղրիմ է մեկնելու մոտ ժամանակներս: Թուրքական Hurriyet-ը մեջբերում է Դավութօղլուի խոսքը. «Մենք հենց սկզբից ենք հետևել Ուկրաինայի իրադարձություններին և հանդես ենք եկել՝ հօգուտ Ուկրաինայի տարածքային ամբողջականության՝ ներառյալ Ղրիմը: Ցանկանում ենք, որպեսզի ողջ Ուկրաինայում և Ղրիմում իրավիճակը կայունանա, քանի որ Ղրիմը Ուկրաինայից Թուրքիա բացվող «դարպասներն են»»:
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
09:36 20-08-2014
Ահմեդ Դավութօղլուն կարող է դառնալ Թուրքիայի նոր վարչապետը. Աբդուլլահ Գյուլ
1871 դիտում
11:39 22-08-2014
Ահմեդ Դավութօղլուն՝ Թուրքիայի նոր վարչապետ
1427 դիտում
13:29 01-03-2014
Ահմեդ Դավութօղլուն պաշտոնական այցով Ուկրաինայում է գտնվում
Այս բաժնից
1126 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են