211652_close_icon
views-count4341 դիտում article-date 19:34 28-02-2014

Նիկոլ Փաշինյանը հանրահավաքին իր մասնակցության մասին. Սասուն Միքայելյանի կողքին կլինի որդիս` Աշոտը

Վստահ չեմ, թե ի վիճակի կլինեմ Մարտի 1-ին, ժամը 21.00 ներկայանալ Մյասնիկյանի արձանի մոտ, նաև այն պատճառով, որ ետվիրահատական տեխնիկական ատրիբուտներ եմ կրում: Բայց նախատեսված ժամից մինչեւ լուսաբաց լեգենդար հրամանատար Սասուն Միքայելյանի կողքին կլինի որդիս` Աշոտը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով Մարտի մեկի հանրահավքին իր մասնկցությանը: «Բժշկի դիմել եմ երեկ, ԱԺ առաջին նիստից հետո, որովայնի շրջանում ունեցած ցավերի պատճառով: Մի քանի ժամ անց ախտորոշվեց կույրաղիքի սուր բորբոքում: Ինձ ասացին, որ անհետաձգելի վիրահատության անհրաժեշտություն կա, որովհետև կույրաղիքս կարող է պայթել»,- ներկայացրել է Նիկոլ Փաշինյանը: Ինչպես նաեւ մանրամասնել, որ վիրահատությունը սկսվել է 18.50-ին և շարունակվել երկու ժամ: «Բժիշկներն ասում են` կույրաղիքս վիրահատության պահին պայթած է եղել: Վիրահատությունն անցել է հաջող, լաբորասկոպիկ եղանակով: Ետվիրահատական վիճակս բավարար է»,- եզրափակել է ԱԺ պատգամավորը:

Նմանատիպ նյութեր