8571 դիտում
17:02 01-03-2014
Մինչ ԱԺ նախագահը ծանոթանում էր գյուղացիների խնդիրներին, Արմավիրի մարզպետն ու պատգամավորը ձվակռիվ էին տալիս. ֆոտոռեպորտաժ
Այսօր՝ մարտի 1-ին, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Արմավիրի մարզի Արշալույս, Գեղակերտ և Արագած գյուղեր:
Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԺ նախագահին ուղեկցում էին մի խումբ պատգամավորներ, գյուղատնտեսության փոխնախարարը, Արմավիրի մարզպետը և ՀՀ ԱԺ գյուղտնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները:
Գյուղացիների հետ հանդիպման ժամանակ գրեթե բոլորը Հովիկ Աբրահամյանին խնդրում էին, որ «դեմքով դեպի գյուղը նայեն» և գյուղացուն «լավ աչքով մտիկ անեն», իսկ գյուղացիների համար թիվ 1 խնդիրը ջուրն է և բանկերից վերցված վարկերը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ մինչ Հ. Աբրահամյանն Արագած գյուղում ծանոթանում էր գյուղացիների խնդիրներին, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն ու մարզից ընտրված պատգամավոր Ալիկ Պետրոսյանը («ՄԱՊ»-ի Ալիկ) դաշտում տեղադրված սեղանի մոտ ձվակռիվ էին անում, թե ով ում ձուն կկոտրի; Գյուղացիները դա տեսնելով՝ կատակում էին, թե «Էս կարողա՞ ձվամենամարտի են դուրս եկել»:
Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը՝ Արմավիրի մարզից
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+