211652_close_icon
views-count1509 դիտում article-date 16:15 01-03-2014

Վերջին 6 տարվա ընթացքում Հայաստանից Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնաչությանը հավասար մարդ է արտագաղթել

«Վեց տարի շարունակ արյան գնով իշխանության եկած քաղաքական ուժերը ոչինչ չարեցին Մարտի մեկը բացահայտելու համար: Նրանք այդպես էլ չկարողացան ապահովել երկրի զարգացումը եւ Հայաստանի Հանրապետությունը տարան կործանման»: Այս մասին այսօր Ազատության հրապարակում ասաց ՀԱԿ անդամ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով՝ վերջին 6 տարիների ընթացքում Հանրապետությունից հեռացած ՀՀ քաղաքացիների թիվը, ըստ պաշտոնական վիճակագրության, հասնում է 246 հազարի: «Այսօրվա Գեղարքունիքի կամ Լոռու մարզի ազգաբնակչությանը հավասար մի թիվ: Ավելին՝ Հայաստանը 6 տարվա ընթացքում իր պետական պարտքը հասցրեց 4.6 միլիարդ դոլարի՝ 2008 թվականի համեմատ այն ավելացնելով 2,5 անգամ, այդպես էլ չկարողանալով վերականգնել տնտեսության միջճգնաժամային մակարդակը»,- նշեց Վահագն Խաչատրյանը: Նա նաեւ ընդգծեց, որ այս ժամանակահատվածում աշխարհում վերածվեց անհեռանկար, տնտեսական առումով անհետաքրքիր, կոռումպացված երկրի, որտեղ երկրի քաղաքացին, գործարարները շնչահեղձ են լինում եւ չեն դիմանում իշխանության կազմակերպած թալանին: Նշենք, որ մինչեւ Վահագն Խաչատրյանի ելույթը ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը ընթերցեց Մարտի մեկի զոհերից Տիգրան Խաչատրյանի մոր` Ալլա Հովհաննիսյանի նամակը, ով գտնվում է Բելգիայում: Նամակում մասնավորապես նշվում էր, որ իշխանությունը թշնամաբար է վերաբերվում զոհերի հարազատներին:

Նմանատիպ նյութեր