211652_close_icon
views-count1345 դիտում article-date 21:39 01-03-2014

Ուկրաինայում ռուսական զորք կիրառելու մասին Վլ. Պուտինի որոշումը դեռ տրված չէ. Կրեմլի մամլո խոսնակ

«Ուկրաինայում ռուսական զորք կիրառելու մասին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը դեռևս կայացված չէ»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ռուսական «Вести в субботу» հաղորդմանը տված հարցարույցում: Նա նշել է, որ ռուսական զորքերի գործողությունները կախված կլինեն Ուկրաինայում իրադարձությունների հետագա զարգացումներից: «Ուզում եմ հուսալ, որ իրադրությունը այժմյան սցենարով, այսինքն՝ Ղրիմում բնակչությանն ուղղված սպառնալիքներով և հետապնդումներով լի վտանգով չի զարգանա»,-ասել է Պեսկովը:

Նմանատիպ նյութեր