1320 դիտում
23:38 01-03-2014
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Մոսկվային հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը կոչ է արել Ռուսաստանին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Ռուսաստանը պարտավոր է հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սահմանները: Անհրաժեշտ է անհապաղ կայունացնել Ղրիմում տիրող իրադրությունը: Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին, ապա նրանք պետք է շարունակեն սերտ համագործակցությունը»,-գրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ նյութեր
1375 դիտում
13:07 01-03-2014
ԱՄՆ֊ը կոչ է անում Ռուսաստանին հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը
1950 դիտում
11:18 20-05-2021
Հունաստանի ԱԳՆ-ն կոչ է անում Ադրբեջանին հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Այս բաժնից
913 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
940 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
889 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը