3747 դիտում
13:16 02-03-2014
Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ – Ռոբերտ Շտիգլից. տեսագրություն
Գերմանական Մագդեբուրգ քաղաքում ավարտվեց Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոն Ռոբերտ Շտիգլիցի և չեմպիոնի հավակնորդ Արթուր Աբրահամի մենամարտը: Դրամատիկ պայքարում ընթացած մրցավեճն ավարտվեց հայ բռնցքամարտիկի դժվարին հաղթանակով`115-110, 112-113, 114-111: Մենամարտի ելքը վճռվեց 12-րդ ռաունդում, երբ Արթուր Աբրահամի հուժկու հարվածներից հետո մրցակիցը հայտնվեց նոկդաունում:
Այսպիսով Արթուր Աբրահամը կարողացավ ռևանշի հասնել Շտիգլիցի նկատմամբ և հետ վերադարձնել սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի չեմպիոնի գոտին:
Հիշեցնենք, որ նախորդ երկու մենամարտերում բռնցքամարտիկները հաղթել էին մեկական անգամ: Առաջին մենամարտում Աբրահամը միավորներով հաղթել էր Շտիգլիցին, իսկ ռևանշ մենամարտում տեխնիկական նոկաուտով պարտություն էր կրել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15059 դիտում
02:00 02-03-2014
Բռնցքամարտ. Արթուր Աբրահամ– Ռոբերտ Շտիգլից. ուղիղ միացում
3771 դիտում
10:25 16-07-2015
Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից. հայացքների մենամարտ. լուսանկարներ
13980 դիտում
11:45 19-07-2015
Արթուր Աբրահամ-Ռոբերտ Շտիգլից մենամարտի տեսագրությունը. ֆոտոշարք
Այս բաժնից
1408 դիտում
15:59 13-10-2024
Արթուր Բետերբիևը դարձել է Ռոյ Ջոնսից հետո կիսածանր քաշային կարգում աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնը
1210 դիտում
12:29 13-10-2024
Էլինա Ավանեսյանը կմասնակցի Օսակայի WTA-250 մրցաշարին
1774 դիտում
20:54 12-10-2024
Հարություն Հակոբկոխյանը հաղթանակով է մեկնարկել բռնցքամարտի Մ22 ԵԱ-ում