2705 դիտում
10:17 04-03-2014
Կապանում Անժելան, Սիրունն ու Մայիսն անչափահաս աղջիկ են «մատակարարել» պարսիկ վարորդներին. Ժամանակ
«Ժամանակ»֊ը գրում է. «Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Անժելա Ս.-ի, Սիրուն Ք.-ի և Արամայիս Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նապոլեոն Օհանյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ վանաձորցիներ, 42-ամյա Անժելան և 48-ամյա Սիրունը, ինչպես նաև 53-ամյա կապանցի Արամայիսը հանցավոր գործունեություն են ծավալել Կապանում:
2012 թվականի ընթացքում Անժելան շահագործման նպատակով խաբեությամբ հավաքագրել, Կապան է տեղափոխել եւ Կապանի Գործարանային թաղամասում գտնվող ավտոկայանատեղիում պոռնկության շահագործման մեջ է դրել... աղջիկ երեխայի:
Նրան առաջարկել են ավտոկայանատեղիում հանգրվանած... պարսիկ վարորդներին:
Անժելան ու Սիրունը, ըստ մեղադրանքի, տիրացել են երեխայի մատուցած սեռական ծառայությունների դիմաց պարսիկների վճարած գումարներին: Բացի այդ, Անժելան, գույքային օգուտ ստանալով, նպաստել է երկու եւ ավելի անձանց՝ Սիրունի և Հ.-ի կողմից պոռնկությամբ զբաղվելուն:
Անժելան ապօրինի պահել և օգտագործել է Հ.-ի անձնական կյանքի տեղեկությունները, կատարել է սուտ մատնություն՝ Հ.-ին մեղադրելով առանձնապես ծանր հանցագործության կատարման համար: Սիրունը, հնագույն մասնագիտությամբ զբաղվելուն զուգահեռ, ըստ մեղադրանքի, վերը հիշատակված երեխային պահել է պոռնկության շահագործման վիճակում:
Երրորդ ամբաստանյալը՝ Արամայիսը, «Կապանի ավտոդպրոց» ՍՊԸ-ի տնօրենն է եղել:
Ըստ մեղադրանքի՝ երկու և ավելի անձանց պոռնկությանը նպաստելու դիտավորությամբ ավտոդպրոցի տարածքում գտնվող ավտոտնակը նա տրամադրել է Անժելային, Սիրունին, Հ.-ին եւ հավաքագրված անչափահաս աղջկան, ովքեր այնտեղ պարբերաբար սեռական հարաբերություններ են ունեցել պարսիկ վարորդների հետ»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
21:49 03-06-2015
Տարվա սկզբից մինչև մայիսն ընկած ժամանակահատվածը Ղրիմ է այցելել 630 հազար զբոսաշրջիկ
Այս բաժնից
622 դիտում
21:48 19-11-2024
Մեկնարկել է Արարարտ Միրզոյանի և Գերմանիայի ԱԳ նախարարի հանդիպումը
1129 դիտում
21:35 19-11-2024
Այսօր Ռոզա Ծառուկյանի տարեդարձն է