211652_close_icon
views-count1976 դիտում article-date 13:08 04-03-2014

Ցանկանում ենք ցույց տալ, թե որքան շնորհակալ ենք Վարդան Մինասյանին. Յուրա Մովսիսյան

Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը «Советский Спорт»-ի թղթակցի հետ զրույցում խոսել է հավաքականի նախկին և նոր գլխավոր մարզչների, ինչպես նաև ազգային հավաքականի Եվրո 2016 դուրս գալու շանսերի մասին: « Հուսով եմ մեզ կհաջողվի Մինասյանի գլխավորությամբ վերջին խաղում հաղթանակ տոնել, քանի որ նա արժանի է լավագույնին: Ռուսաստանի հավաքականին հաղթելը, հավանաբար ամենալավ ձևն է ցույց տալու, թե որքան շնորհակալ ենք Մինասյանին նրա կատարած աշխատանքի համար: Մինասյանը հիանալի մարզիչ է և լավ ընկեր բոլոր խաղացողների համար: Շալանդը փորձառու մարզիչ է: Շատ ենք ցանկանում, որ նրա գլխավորությամբ մեր հավաքականը հաջողության հասնի: Եթե ցանկանում ենք մասնակցել Եվրո 2016-ի եզրափակիչ փուլին, ապա պետք է դուրս գանք այդ խմբից: Չեմ կարծում, որ Իտալիայի հավաքականը թույլ է Պորտուգալիայի ընտրանուց: Ես ոչ մեկից չեմ վախենում»,- հայտարարել է Մովսիսյանը: Նշենք, որ մարտի 5-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան ընկերական խաղում հայ ֆուտբոլիստները վերջին անգամ ելույթ կունենան Վարդան Մինասյանի գլխավորությամբ

Նմանատիպ նյութեր