1071 դիտում
17:23 04-03-2014
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն. Razm.info
ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն։ Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում, գրում է [url=http://razm.info/33717]Razm.info[/url]-ն:
Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:
Ինչպես հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, ծրագիրը մեկնարկել է 2014-ի մարտի 1-ին և կիրականացվի մինչև 2014-ի նոյեմբերը։
Այն միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին ու նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ:
Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում՝ Մոսկովյան 37-14 հասցեում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 010 58 38 04 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը:
Մանրամասները՝ [url=http://razm.info/33717]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
952 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»