1271 դիտում
17:50 05-03-2014
Բարեգործության նպատակով նկարահանվող «Ժամանակ» գեղարվեստական ֆիլմն արդեն պատրաստ է:
Այս մասին ասաց ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը: «Արդեն ավարտվել են «Ժամանակը» ֆիլմի նկարահանումները, սկսվել են մոնտաժային աշխատանքները»:
Ֆիլմի ցուցադրումից ստացված ողջ հասույթը փոխանցվելու է Խարբերդի մանկատանը:
«Առաջին իսկ օրվանից բոլոր դերասանները եղել են մեր կողքին,և մինչև օրս մեզ հետ են, քանզի ի սկզբանե նկարահանման անձնակազմը միացել է բարեգործության գաղափարին,և մեր գաղափարը լիարժեք կյանքի կկոչվի այն ժամանակ, երբ մեզ միանա հասարակությունը, քանի որ ֆիլմից եկած հասույթը տրամադրվելու է բարեգործությանը», -հավելեց Անդրանիկ Տոնոյանը:
Նկարահանումների ընթացքում, ինչպես տեղեկացանք, ավտովթարի հետևանքով կյանքից հեռացել է ֆիլմի դերակատար Ջիվան Նիկոլյանը:«Մենք նրա բացակայությունը զգում ենք միայն ֆիզիկապես, քանի որ ՆԱ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ Է: Այդ իսկ պատճառով էլ մեր համատեղ գաղափարից ծնված ֆիլմի երաժշտության շնորհանդեսը կոչվեց հետևյալ խորագրով՝ «ԴՈՒ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ...»,-նշում է երիտասարդ ռեժիսորը:
Ֆիլմի շնորհանդեսը տեղի կունենա «Առնո Բաբաջանյանի» համերգասրահում՝ մարտի 10-ին, սկիզբը՝ ժամը 18:00-ին:
«Բոլոր նրանք, ովքեր ձեռք կբերեն տոմսեր և ներկա կլինեն համերգին, նրանք ևս մասնակցություն կունենան բարեգործությանը»,-ասաց ֆիլմի ռեժիսորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
4226 դիտում
17:44 10-02-2016
«Խաղասեղանին սերն է» գեղարվեստական ֆիլմն արդեն հասանելի կլինի նաև հայ հանդիսատեսին
4372 դիտում
16:42 26-12-2018
«Կյաժը». Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանին նվիրված ֆիլմն արդեն համացանցում է. aysor.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
595 դիտում
11:21 18-10-2024
Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է
1492 դիտում
10:59 18-10-2024
Ոստիկանությունից վարորդներին հորդորում են երթևեկել ձմեռային անվադողերով
499 դիտում
10:16 18-10-2024
Արամ Ջիվանյանը նշանակվել է ԲՏԱ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ